«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է երկրորդ համերգին:
Հունիսի 10-ին, ժ.19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը ոսկե տառերով է գրվելու հայկական կատարողական արվեստի պատմության մեջ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարի Չայկովսկու բարդագույն` 4-րդ սիմֆոնիան:
Համերգին կհնչի նաև Բեթհովենի Ջութակի և նվագախմբի կոնցերտը` հռչակավոր երաժիշտ Ավգուստին Հադելիխի մենակատարմամբ:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի երաժշտական հաստատությունների սովորողներից ձևավորված նվագախումբն առաջիկա համերգից հետո պատրաստվելու է արտերկրի հյուրախաղերին:


