Ապրիլի 4-ին տեղի է ունեցել երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու՝ Նարեկ Գրիգորյանի հարսանիքը: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Համաձայն հայկական ավանդույթներին՝ ռեստորանում զույգին մեղրով ու լավաշով դիմավորել է Սամվելի կինը: Հարսը զգեստը հագել է Արփիի «Բալենի» երգի հնչյունների ներքո:

