Logo

Էրեբունի-Երևանը 2806 տարեկան է

18:49 / 08.10.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։

Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։

fastnews-ads-banner