Logo

Էնրիկե Իգլեսիասն ընտանեկան լուսանկար է հրապարակել

16:00 / 20.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

50-ամյա երգիչ Էնրիկե Իգլեսիասը լուսանկարել է կնոջն այն պահին, երբ նա իր հերթին հեռախոսով նկարում էր իրենց չորս երեխաներին։ Երգիչը հրապակել է ընտանեկան լուսանկարն ու կից գրել «Տնտանիք»:

44-ամյա թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և Էնրիկեն ապրում են Մայամիի երկհարկանի վիլլայում։ Աննան և նրա ամուսինը մեծացնում են չորս երեխաներին և վարում փակ կենսակերպ։ Աստղերը հազվադեպ են ընտանեկան լուսանկարներ հրապարակում:

Նախկին թենիսիստուհին 10 տարեկանից ապրում է Ամերիկայում։ Մարզական կարիերան ավարտելուց հետո, նա մնացել է այնտեղ։ Կուռնիկովան 2001 թվականի վերջից հարաբերությունների մեջ է Էնրիկե Իգլեսիասի հետ, ում հետ ծանոթացել է նրա «Escape» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որտեղ Աննան նույնպես մասնակից էր։ Երեք տարի առաջ երգչի եղբայրը պատահաբար բացահայտել էր, որ նրանք գաղտնի ամուսնացել են։

Աննան և Էնրիկեն մեծացնում են 8-ամյա երկվորյակներ Լյուսիին և Նիկոլասին, 6-ամյա Մարիային, ինչպես նաև չորրորդ երեխային, որի անունը դեռ չեն հրապարակում։ Փոքրիկը ծնվել է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին։ Երեխայի լույս աշխարհ գալուց 10 օր անց թենիսիստուհին ցույց է տվել նորածնին՝ եղբոր և քույրերի հետ։

fastnews-ads-banner