Logo

Էմիր Կուստուրիցան ավարտել է երաժշտական ​​կարիերան

22:37 / 13.11.2024Լուրեր
null

Էմիր Կուստուրիցան հայտարարել է երաժշտական ​​կարիերան ավարտելու մասին։ Սերբ կինոռեժիսորի «The No Smoking Orchestra» խմբի վերջին համերգները տեղի են ունեցել 2 տարի առաջ։ «2 տարի առաջ դադարեցի նվագել խմբի հետ: Վերջին համերգները եղել են Փարիզում և Ռուսաստանում։ Համադրելով ժամանակակից և էթնիկ երաժշտությունը՝ մենք փորձեցինք թերապիա ստեղծել մարդկանց համար: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց։ 25 տարվա գործունեությունից հետո խումբն ավարտել է կարիերան»,- «TASS»-ի հետ զրույցում հայտարարել է Կուստուրիցան։ Նա նշել է նաև, որ իրեն չի հետաքրքրում ժամանակակից երաժշտությունը, նախընտրում է դասական ստեղծագործությունները։

fastnews-ads-banner