Logo

Ռոքնռոլի փառքի սրահում ներառված Էմինեմը հիշել է, թե ինչպես «քիչ էր մնացել մեռներ գերդոզավորման պատճառով»

15:12 / 07.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեփեր Էմինեմը ելույթ է ունեցել Ռոքնռոլի փառքի սրահում տեղի ունեցած արարողությանը, մեջբերում է Page Six-ը։

Երաժիշտը խնդրել է իր դստերը՝ Հեյլի Ջեյդ Մազերսին, ականջները փակել՝ խոսելով թմրանյութերից կախվածության դեմ պայքարի մասին։ «Երաժշտությունն իրապես փրկեց իմ կյանքը: 2007-ին ես մահից եմ փրկվել չափից շատ դոզա ընդունելու պատճառով․․․»,- ասել է Էմինեմը մրցանակը ստանալու արարողության ժամանակ:

Արտիստի խոսքով՝ թմրամոլությանը բախվելու ընթացքում չի գիտակցել իրավիճակի վտանգավորությունը։ «Ես հասկանում եմ, թե ինչ պատիվ է ինձ համար այս երեկո այստեղ լինելը, և ինչ «արտոնություն» է կատարել այն երաժշտությունը, որը ես սիրում եմ», - ասել է նա:

Էմինեմի՝ Ռոքնռոլի փառքի սրահում ընդգրկվելու լուրը հայտնի էր դարձել մայիսին։

fastnews-ads-banner