Logo

Էմինեմի դուստրն ամուսնացել է

11:58 / 21.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հեյլի Ջեյդը` Էմինեմի դուստրը, մեկ տարի առաջ խոստովանել է, որ ամուսնության առաջարկ է ստացել։

Էմինեմի դուստրն ու նրա ընկերը նոր են ամուսնացել։ Աղջիկը դարձել է Էվան Մաքքլինթոքի կինը։ Հարսանյաց արարողությունը համեստ է անցել․ ներկա են եղել զույգի միայն մտերիմներն ու հարազատները։

Էմինեմը միջոցառման գլխավոր հյուրերից էր։ Ի դեպ, ռեփերը շատ է փոխվել՝ նրան հեշտ չի եղել մորուքով ճանաչել։ Համացանցում են հայտնվել տոնակատարության լուսանկարները։ Հեյլին ընտրել էր էլեգանտ հարսանյաց զգեստ, իսկ նրա ընտրյալը՝ դասական սմոքինգ։

Հեյլի Ջեյդն ամուսնու և հոր հետ հարսանիքին

Հարսանիքի ամենահուզիչ պահը Հեյլիի ու հոր պարն էր։ Աղջիկը խոստովանել է, որ այս օրն իր կյանքում լավագույններից էր։

Աղջիկը ծնվել է Էմինեմի և Քիմ Մաթերսի ամուսնությունից։ Զույգի հարաբերություններն անամպ չեն եղել՝ նրանք ստիպված են եղել երկու անգամ ամուսնանալ, սակայն երկու ամուսնություններն էլ ավարտվել են բաժանմամբ։ 
fastnews-ads-banner