«Էմիլին Փարիզում» սերիալի 3-րդ եթերաշրջանը կթողարկվի այս տարվա վերջին: Սերիալը չի հայտնվի նոյեմբերին, ինչպես հաղորդվում էր, 3-րդ եթերաշրջանը կթողարկվի դեկտեմբերի 21-ին, Netflix-ով:
Սա շատ լավ տարբերակ է ձմեռային արձակուրդներին, Սուրբ Ծննդյան տոնից մի քանի օր առաջ ֆիլմը դիտելու համար, ճիշտ այնպես, ինչպես Netflix-ն արել է 2-րդ եթերաշրջանի դեպքում, գրում է netflixlife.com-ը։
3-րդ եթերաշրջանի թողարկումից առաջ հայտնի է դարձել դերասանական կազմի մի քանի նոր անդամի մասին: Փոլ Ֆորմանը ռոմանտիկ կատակերգական սերիալում կմարմնավորի նոր սրտակերի: Նա թագաժառանգ է և ղեկավարում է իրենց ընտանեկան բիզնեսը, իսկ Էմիլիի ու նրա ճանապարհներն անպայման կխաչվեն:
Մելիա Քրեյլինգը նույնպես միանում է 3-րդ սեզոնի դերասանական կազմին որպես նկարիչ, որը ցուցադրություն է կազմակերպում Կամիլայի պատկերասրահում:
Կա նաև թիզեր այն մասին, որ նրա կերպարը կներգրավվի «կրքոտ սիրային կապի մեջ»: