Logo

Էմիլիա Քլարկին վիրավորել են «Գահերի խաղը» սերիալում իր դերի համար

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:15 / 18.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Էմիլիա Քլարկ-Գահերի խաղ

Այս օրերին տեղի է ունենում «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրիքվելի՝ «Վիշապի տան» պրեմիերան: Սիդնեյում կայացած հանդիպման ժամանակ ավստրալական Foxtel հեռուստաընկերության ղեկավար Պատրիկ Դիլեյնին, մեղմ ասած, անհաջող կատակել է Էմիլիա Քլարկի կերպարի՝ Վիշապների մոր մասին։

Պատրիկ Դիլեյնին պատմել է այն մասին, թե ինչպես է ցանկացել ծանոթանալ «Գահերի խաղը» սերիալի հետ. «Ես մտածեցի՝ այս ի՞նչ շոու է կարճահասակ թմբլիկ աղջկա մասնակցությամբ»: Mail Online-ը հայտնում է, որ ներկաները չեն գնահատել Դեյներիս Թարգարիենի մասին նման արտահայտությունը։ Մարդիկ «ակնհայտորեն ցնցվել են»:

 Հաղորդվում է, որ հեռուստաընկերությունն արդեն պաշտոնապես ներողություն է խնդրել դերասանուհուց։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, «Գահերի խաղի» շատ սպասված պրիքվելն իր դեբյուտն է ունեցել Եվրոպայում։

Օգոստոսի 15-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում Sky-ը՝ Մեծ Բրիտանիայում HBO-ի վաղեմի գործընկերը, Լեսթերի հրապարակում «համաճարակի ժամանակից ի վեր չտեսնված մասշտաբով» «արքայական շոու» ​​է կազմակերպել՝ ցուցադրելով պրեմիերան: Միջոցառմանը ներկա էր ֆիլմի դերասանական ամբողջ կազմը։

«Այս ֆիլմում չարագործներ կամ հերոսներ չկան, միայն մարդիկ, որոնք անում են լավ ու վատ բաներ», - ասել է սերիալի հեղինակը կարմիր գորգին: 

Կադր՝ պրիքվելից

Գահերի խաղ

fastnews-ads-banner