Logo

Էմի Ուայնհաուսի հայրը դատական հայց է ներկայացրել երգչուհու ընկերների դեմ

16:17 / 09.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

27 տարեկանում մահացած Էմի Ուայնհաուսի հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, դատի է տվել նրա ընկերուհիներին, որոնք գումար են աշխատել երգչուհու հաշվին:

75-ամյա Ուայնհաուսը դատական հայց է ներկայացրել Լոնդոնի Բարձր դատարան՝ 730 000 ֆունտ ստեռլինգի չափով։ Նա այդ գումարը պահանջում է դստեր երկու մտերիմ ընկերուհիներից՝ Նաոմի Փերրիից և Կատրիոնա Գուրլիից։ Նախկին տաքսիստ Միթչ Ուայնհաուսը պնդում է, որ նրանք աղջկա բնակարանից դուրս են բերել անձնական իրեր և հետագայում վաճառել աճուրդում։

Սկզբում Ուայնհաուսի ծնողները լավ հարաբերություններ են ունեցել երգչուհու լավագույն ընկերուհիների հետ։ Սակայն հարաբերությունները կտրուկ վատացել են 2021 թվականին Լոս Անջելեսում կայացած աճուրդից հետո, որտեղ ներկայացվել էր մոտ 700 Էմիի անձնական առարկաներից։ Այդ ժամանակ Միթչը պարզել է, որ մոտ 150 իրեր՝ հիմնականում հագուստ, վաճառվել են հենց Փերրիի և Գուրլիի կողմից։

Երկու տարի անց Կատրիոնան երկրորդ աճուրդում վաճառել է Ուայնհաուսի հայտնի արյունոտ բալետկաները։ Այդ վաճառքը նրան բերել է 3000 ֆունտ եկամուտ:

Էմին մահացել է առանց կտակի, ուստի նրա ունեցվածքը ժառանգել է Միթչը։ Նա պահանջել է, որ աղջկա ընկերուհիներն իրենց ստացած գումարը փոխանցեն Էմի Ուայնհաուսի բարեգործական հիմնադրամին՝ Կարիբյան Սենթ Լյուսիա կղզում դպրոց կառուցելու համար։

Բացի այդ, դատարանի որոշմամբ հրապարակվել են Նաոմիի և Կատրիոնայի նամակագրությունները լոսանջելեսյան աճուրդավարներից մեկի հետ, որտեղ աղջիկները ծաղրում են իրենց ընկերուհու հորը։

 

 

fastnews-ads-banner