Logo

Էլվինա Մակարյան. մարդ, ով երգում էր հոգու ավերակների, կարոտի, մենության և սիրո մասին

23:01 / 12.03.2025Լուրեր
null

«Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ մարտի 27-ին՝ ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվինա Մակարյան տրիբյուտ» խորագրով համերգը։ Կհնչեն սիրված երգչուհու լավագույն երգերը Սրբուկի, Իլոնա Սագիյանի, Սեդա Սեյրանյանի և Անահիտ Շահբազյանի կատարմամբ։ Նրանց կնվագակցի Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։

Էլվինա Մակարյանը հայ երգարվեստի հայտնի ու սիրված ներկայացուցիչներից էր, ով բոլորին գերել է իր տպավորիչ ձայնով, կատարողական վարպետությամբ ու հմայքով։ Յուրօրինակ ոճով և ստեղծագործական մոտեցմամբ նա անգնահատելի հետք է թողել հայկական երգարվեստում։ Նրան համարում էին հայկական Էդիտ Պիաֆ՝ փոքրահասակ, հզոր ձայնով և ուժեղ էներգիայով: Էլվինան բարձրաճաշակ հայկական երաժշտության խորհրդանիշն էր:

fastnews-ads-banner