Էլթոն Ջոնը հրապարակել է իր առողջական վիճակի մասին նոր արդյունքները՝ կուրության դեմ իր երկար պայքարի մասին։
Նա խոստովանել է, որ վերջին 15 ամիսները դժվար են եղել իր համար՝ կուրության դեմ պայքարի պատճառով։
78-ամյա լեգենդար երաժիշտը 2024 թվականի հուլիսին աչքի ծանր վարակ էր ստացել, որի պատճառով նրա աջ աչքը կուրացել էր, իսկ ձախի տեսողությունը՝ սահմանափակվել էր։
Նա խոստովանել է, որ մեկ տարուց ավելի է չի կարողանում ոչինչ տեսնել ու կարդալ.
«Ես ունեցել եմ ամենաանհավանական կյանքը, և հույս կա։ Ես պարզապես պետք է համբերատար լինեմ, որ մի օր գիտությունը կօգնի ինձ այս հարցում։ Երբ նրանք օգնեն ինձ այս հարցում, ես լավ կլինեմ»։
Էլթոնը հավելել է, որ այդ ժամանակվանից ի վեր բուժում է ստանում և ձախ աչքի վիճակը որոշ չափով բարելավվել է։
Հիշեցնենք՝ Էլթոնը ապրում է իր 62-ամյա ամուսնու՝ Դեյվիդ Ֆըրնիշի և որդիների՝ 14-ամյա Զաքարիի և 12-ամյա Էլայջայի հետ։


