Logo

Էլթոն Ջոնը վիրտուալ համերգ կունենա Roblox խաղում

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:03 / 04.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Roblox խաղում ստեղծել է իր վիրտուալ աշխարհը, հայտնում է NME-ն։

Արտիստը ներկայացրել է իր աշխարհը՝ «Beyond the Yellow Brick Road»։ Այն ներառում է Էլթոն Ջոնի հիթերի մոտիվներով ինտերակտիվ առաջադրանքներ և վիկտորինաներ: Խաղում կներկայացվի նաև հերոսների հավաքածու՝ ոգեշնչված երգչի կերպարներով: Երկրպագուները կկարողանան իրենց ավատարի վրա փորձել ամբողջական հանդերձանք կամ առանձին իրեր Էլթոն Ջոնի զգեստապահարանից:

«Ես միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին կամ, և օգտագործել եմ իմ կերպարը, ակնոցն ու երաժշտությունն ինձ դրսևորելու համար: Հիմա իմ երկրպագուները կարող են անել նույնը, և դա հուզիչ է»,- ասել է կատարողը:

Վիրտուալ աշխարհում տեղի կունենա նաև Էլթոն Ջոնի 10 րոպեանոց համերգը, որտեղ կներկայացվեն արտիստի սիրելի ստեղծագործությունները: Դա տեղի կունենա նոյեմբերի 17-ին և կկրկնվի յուրաքանչյուր ժամ՝ մինչև նոյեմբերի 20-ը։

«Իմ կարիերայի յուրաքանչյուր փուլում ես միշտ ցանկացել եմ առաջ շարժվել և նայել ապագային: «Beyond the Yellow Brick Road»-ն այս ճանապարհի հաջորդ քայլն է»,- նշել է երաժիշտը: Նա հավելել է, որ անհամբեր սպասում է երկրպագուների արձագանքին։

fastnews-ads-banner