Logo

Էլիզաբեթ Դեբիկին խոստովանել է, որ «The Crown»-ում պատահաբար է ստացել արքայադուստր Դիանայի դերը

15:31 / 18.11.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհի Էլիզաբեթ Դեբիկին պատմել է, թե ինչպես է եկել Netflix-ի հայտնի սերիալում` «The Crown»-ում դերակատարի ընտրության լսումներին, մեջբերում է The Hollywood Reporter-ը։

Դերասանուհու խոսքով՝ նա փորձել է սերիալում հայտնվել դեռևս 2016 թվականին և լսումներ է անցել փոքր էպիզոդիկ դերի համար: «Ինչպես պարզվեց, այդ լսումների ժամանակ պրոդյուսերները Դիանայից ինչ-որ բաներ տեսան իմ մեջ... Ինձ զարմացրեց, երբ մի քանի օր անց էլեկտրոնային նամակ ստացա», - հիշել է արտիստուհին:

Դերասանուհին վերադարձել է դերի քննարկմանը 2020 թվականին, սակայն սերիալի արտադրությունը դադարեցվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Արդյունքում, նա, այնուամենայնիվ, խաղացել է Լեդի Դիի դերը սերիալի 5-րդ եթերաշրջանում, որը թողարկվել է օրերս:

 

Օրերս արքայադուստր Դիանայի կենսագիր Էնդրյու Մորթոնը մեկնաբանել է, թե ինչպես է Էլիզաբեթ Դեբիկին մարմնավորել արքայադստերը «The Crown»-ի հինգերորդ եթերաշրջանում: 

fastnews-ads-banner