Այս օրերին բոլորի հայացքներն ուղղված են երիտասարդ դերասանուհի Էլիզաբեթ Դեբիկիին` այն պահից սկսած, երբ հայտարարվեց, որ նա կփոխարինի Էմմա Քորրինին արքայադուստր Դիանայի դերում Netflix-ի «The Crown» սերիալի հաջորդ երկու եթերաշրջաններում: Եվ հիմա, երբ հինգերորդ եթերաշրջանի ամենապիկին աճում է հետաքրքրությունն այս դերասանուհու նկատմամբ, VNews Culture-ը ոոշել է առանձնացնել այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք Ուելսի հանգուցյալ արքայադստերը մարմնավորած Դեբիկիի մասին:

Էլիզաբեթը ծնվել է Փարիզում և մեծացել Ավստրալիայում
1990 թվականին ծնված Դեբիկիի ծնողները բալետի պարողներ են, որոնք ծանոթացել են Փարիզում համատեղ ելույթի ժամանակ։ Դեբիկին ունի կրտսեր եղբայր և քույր: Աղջիկը մի անգամ նկարագրել է իրեն որպես «եռացող կաթսա», որը նա վերագրել է իր լեհական և իռլանդական ծագմանը:
«Իմ ընտանիքը շատ բուռն և կրքոտ է: Նրանք իրերը շատ խորն են զգում»,- ասել է դերասանուհին:
5 տարեկանում Էլիզաբեթն ընտանիքի հետ տեղափոխվել է Մելբուրն, Ավստրալիա, որտեղ էլ մեծացել է: Թատերական ծնողների հետ իր ընտանեկան կյանքը Դեբիկին նկարագրում է որպես քաոտիկ և ստեղծագործական:
«Տունը շատ կենդանի էր, միշտ շատ բան էր կատարվում», - պատմել է նա: «Ես գնում էի ուրիշների տուն, որտեղ ամեն բան այնքան տարբեր էր, հանգիստ... Հետո ընկերներս գալիս էին իմ տուն և ասում. «Աստված իմ, քո տունն ամենալավն է»: Հիմա ես չափազանց երախտապարտ եմ այդ տեսակ տան համար, որն այնքան գունեղ էր»,- հավելել է նա:
Կարող եք կարդալ նաև`
Էլիզաբեթ Դեբիկին խոստովանել է, որ «The Crown»-ում պատահաբար է ստացել արքայադուստր Դիանայի դերը
Դեբիկին բալետով էր տարված, նախքան դերասանական արվեստին անցնելը
32-ամյա դերասանուհին սկսել է բալետով զբաղվել շատ երիտասարդ տարիքից:
«Երիտասարդ տարիքում ինձ շատ էր դուր գալիս հանդես գալ բեմում և բալետային ներկայացումներ ունենալ»,- ասել է Էլիզաբեթը։ «Ինձ համար պարզ դարձավ, որ դա իմ ամենաերջանիկ վայրն էր: Հաճույքը, որը դու ստանում ես այդ կապից, ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ»,- հավելել է նա:
Էլիզաբեթի առաջին գլխավոր դերը եղել է 2013 թվականին նկարահանված «Մեծն Գեթսբի» ֆիլմում

Դեբիկին իր առաջին մեծ դերը ստացավ, երբ 21 տարեկան էր. ռեժիսոր Բազ Լուրմանն ընտրեց աղջկան լսումների ժամանակ՝ տալով Ջորդան Բեյքերի դերը «Մեծն Գեթսբի» ֆիլմում:
«Դա ամենաբարձր օրհնությունն էր», - անկեղծացել է Էլիզաբեթը: «Ես երբեք երախտապարտ չեմ կարող լինել նրան այն ամենի համար, ինչ նա սովորեցրեց ինձ»,- ասել է նա:
Ֆիլմում նրա դերակատարումն արժանացել է քննադատների գնահատականին՝ նրան բերելով AACTA մրցանակ՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։
Դեբիկիի հաջողությունը «Մեծն Գեթսբի»-ում նրա հոլիվուդյան կարիերայի սկիզբը դրեց
«Մեծն Գեթսբի»-ի հաջողությունից հետո Դեբիկին ստացավ ևս մի քանի երկրորդական և գլխավոր դերեր։ Նրա ամենամեծ նախագծերից են Գայ Ռիչիի «The Man from UNCLE»-ը, Քրիստոֆեր Նոլանի «Tenet»-ը և «The Guardians of the Galaxy» ֆիլմաշարը: Դեբիկին նկարահանվել է նաև քննադատների դրական գնահատականներին արժանացած երկու հեռուստասերիալում՝ «The Night Manager»-ում և «The Kettering Incident-ում:
Դեբիկին չի օգտվում սոցիալական ցանցերից
«Ես միշտ փակ անձնավորություն եմ եղել», - ասել է էլիզաբեթը 2018 թվականին Vogue Australia-ին տված հարցազրույցում: «Ես զգում եմ, որ այն, ինչ ուզում եմ լինել այս աշխարհում, իմ աշխատանքն է, և ես միշտ հավատացել եմ, և դա այն ձևն է, որով ես մոտենում եմ իմ աշխատանքին: Կարծում եմ` սոցցանցային էջեր ունեցող մարդիկ կարող են դա այնքան գեղեցիկ լղոզել, ես հարգում եմ դա, բայց դա իմ մասին չէ, ես պարզապես ուզում եմ, որ աշխատանքը խոսի, և մարդիկ այն ընկալեն այնպես, ինչպես ուզում են՝ առանց դրա վրա որևէ ազդեցության։ Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ իմ աշխատանքով ճանաչեն ինձ»:
Նա պատիվ է ունեցել արքայադուստր Դիանային մարմնավորելու «The Crown»-ում

Ըստ Դեբիկիի` Ուելսի արքայադստերը մարմնավորելը պատիվ էր:
«Երբ սցենարիստ Փիթեր Մորգանն ինձ խնդրեց դա անել, ես ցնցված էի», - ասել է դերասանուհին 2020 թվականին Good Morning America-ի եթերում։ «Կարծում եմ, որ ես իրականում աներևակայելի ոգևորված եմ դրանից, նա այնպիսի աներևակայելի կարևոր կերպար է։ Նա այնքան հրաշալի մարդ էր, և նրա կերպարի մեջ մտնելու գաղափարը վախեցնում էր ինձ, բայց միևնույն ժամանակ նաև շատ հուզում»:
«The Crown». արքայադուստր Դիանայի խորհրդանշական լուքերն Էլիզաբեթ Դեբիկիի մատուցմամբ
Էպիզոդ 1

Էպիզոդ 2


էպիզոդ 4

էպիզոդ 5

էպիզոդ 7

էպիզոդ 8

էպիզոդ 10

Կարող եք կարդալ նաև`
Ամերիկացի Չերչիլ, հղի «Եղիսաբեթ». 10 զարմանալի փաստ «The Crown»-ի մասին


