Մարտի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգ, որի գլխավոր հովանավորներն էին Fastex-ն ու ftNFT-ն։

Աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոյի, Լուի Լորթիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի և Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։
Մեծ պահանջարկ վայելող դուետի ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ամենահայտնի ստեղծագործությունները՝ Մոցարտից և Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել։

«Երեկոն հիշարժան է: Ֆրանսիական երաժշտության մեծագույն տաղանդների ելույթը Հայաստանում նշանակալից իրադարձություն է»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի







