Էլեն Բադալյանը հաղթեց ռուսական «Ну-ка, все вместе!»-ի 6-րդ եթերաշրջանում։ 17-ամյա հայուհին ստացավ 5 միլիոն ռուբլի գլխավոր մրցանակը և նոր երգ «Նոր ռադիոյից»։ Եզրափակչում Էլենը կատարեց Պոլինա Գագարինայի «Ты не целуй» երգը: Ժյուրիի 100 անդամից երեքը ոտքի չկանգնեցին, այդ թվում՝ հատուկ հյուր Ֆիլիպ Կիրկորովը։ Դա բարկացրեց Սերգեյ Լազարևին։ Ժյուրիի նախագահն ինքը սեղմեց Կիրկորովի կոճակը։ «Այսպիսի ելույթի ընթացքում չկանգնելու համար պետք է ականջ չունենաք: Այսպիսի պրոֆեսիոնալիզմ ամբողջ եթերաշրջանում ոչ ոք չի դրսևորել», - ասաց Լազարևը ոտքի չկանգնած մյուս ժյուրիի անդամներին: Դա դուր չեկավ Կիրկորովին։ Նա վիրավորվեց ու լքեց դահլիճը։
Էլենը վաստակեց 98 միավոր և առաջ անցավ մեկ այլ հայուհուց՝ 97 միավոր հավաքած Ֆլորա Բիչախչյանից։ Սակայն Սերգեյ Լազարևն առաջարկեց հանել Էլենի օգտին գրանցված այն 1 ձայնը, որը ստացվել էր իր՝ Կիրկորովի կոճակը սեղմելիս։ 2 հայուհու միջև անցկացվեց քվեարկություն, որտեղ հաղթեց Էլենն ու հայտնվեց լավագույն եռյակում: Եզրափակիչի 3 մասնակիցները ևս մեկ ելույթ ունեցան։ Էլենը վաստակեց ամենաբարձր՝ 98 միավոր: Շոուի ավարտին Սերգեյ Լազարևը հայտարարեց, որ նոր եթերաշրջանում չի գլխավորի ժյուրիի կազմը: