Logo

Էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա» կտավի վրա

12:51 / 29.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Փարիզի Լուվր թանգարանում երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։ Կտավը, որը պաշտպանված էր անցած դարի կեսերից զրահակայուն ապակիներով, չի տուժել։ 

«Ի՞նչ է ավելի կարևոր՝ արվեստը, թե՝ առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի իրավունքը. մեր գյուղատնտեսական համակարգը հիվանդ է»,- ասել են ակցիան իրականացնող կանայք: 

Ակցիան դադարեցվել է թանգարանի աշխատակիցների միջամտությունից հետո, ովքեր վահաններով ծածկել են նկարի դիմացի տարածքը և բոլորին խնդրել հեռանալ դահլիճից։

 

fastnews-ads-banner