Logo

«Էյֆորիա» ֆիլմից Սիդնի Սուինին կնկարահանվի Sony-ի «Բարբարելլա» ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:19 / 12.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհի Սիդնի Սուինին կնկարահանվի Sony Pictures-ի «Բարբարելլա» ֆիլմում, հաղորդում է Deadline-ը:

Առաջիկա նախագիծը հիմնված է Ժան-Կլոդ Ֆորեսթի ֆրանսիական կոմիքսների շարքի վրա, որոնք առաջին անգամ ադապտացվել են 1968 թվականին Ջեյն Ֆոնդայի մասնակցությամբ ֆիլմում։

Սուինին ոչ միայն կկատարի գլխավոր դերը, այլ նաև կլինի ֆիլմի գործադիր պրոդյուսերը։ Ռեժիսորի և դերասանական կազմի անունները դեռևս չեն նշվում։

Սուինին դարձել է ամենապահանջված երիտասարդ աստղերից մեկը HBO-ի «Սպիտակ լոտոս» և «Էյֆորիա» սերիալում իր դերերից հետո, որոնք երկուսն էլ ներկայացվել են «Էմմի» մրցանակի:

 

 

fastnews-ads-banner