Logo

«Եղբայրս կատարեց իր երդումը, ես` դեռ ոչ». Արայիկ Հարությունյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 03.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
arayikkkkkk - «Եղբայրս կատարեց իր երդումը, ես` դեռ ոչ». Արայիկ Հարությունյան

Արցախի գերագույն հրամանատարը այսօր հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնեց առաջնագիծ. «Մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու», – հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: Հարությունյանը կոչ է արել բոլորին՝ «անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը»:

1988-ի փետրվարի 13-ին…

Արայիկ Հարությունյանի եղբայրը` Սամվելը հարցրել է, թե պատրաստ է արդյո՞ք Արայիկը զոհվել հանուն հայրենիքի։ Հարությունյանը պատասխանել է` այո։

«Եղբայրս կատարեց իր երդումը, ես` դեռ ոչ», – իր երդմնակալության օրը այս մասին պատմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


fastnews-ads-banner