Հունիսի 26-ին նշանվել են Էդգար Մանուչարյանն ու դերասանուհի Արաքս Կետիկյանը: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողի սիրելին նկարահանվել է «Սիրո գերին», «Ուրիշի հոգին» և այլ սերիալներում:
Այս տարվա հունվարի 19-ին Մանուչարյանի 37-ամյակը Արաքսը շնորհավորել էր հետևյալ գրառմամբ. «Ամեն տարի և տարիք ունի իր առաքելության ուղին: Եվ այդ առաքելության գիտակցումը մեր ներսում ամեն տարի ապրենք վերաիմաստավորված։ Գնահատենք կյանքի մեզ տրված ամենալավագույն շնորհը՝ սերը: Շնունդդ շնորհավոր, Էդս»: