Logo

eBay-ն արգելել է մոլագար Ջեֆրի Դամերի հետ կապված հագուստի վաճառքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:58 / 20.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ջեֆրի Դամեր

eBay առցանց խանութն արգելել է մոլագար Ջեֆրի Դամերի հետ կապված ապրանքների վաճառքը, հայտնում է TMZ-ը։

Համաձայն հարթակի՝ Netflix-ի «Monster: The Jeffrey Dahmer Story» սերիալի թողարկումից հետո օգտատերերի հետաքրքրությունը մարդասպանի հագուստների և աքսեսուարների նկատմամբ մի քանի անգամ աճել է։ Ղեկավարությունը բացատրել է, որ հեռացնում է «իրերը, որոնք սերտորեն կապված են հանցագործների հետ կամ օգուտ են բերում նրանց»:

Սերիալի հաջողությունից հետո վաճառքի են հանվել իրեր, որոնք Դամերի դերակատար Էվան Փիթերսը կրում էր շոուի ամբողջ ընթացքում՝ սկսած ակնոցներից, կեղծամից և վերնաշապիկից։ Զոհերից մեկի մոր՝ Շիրլի Հյուզի խոսքով՝ ցավալի է տեսնել, թե ինչպես են Netflix-ը և առցանց խանութներն օգուտ քաղում իր որդու մահից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոլագար Ջեֆրի Դամերի մասին սերիալը երկրորդն է Netflix սթրիմինգային հարթակի ամենահայտնի անգլալեզու սերիալների թոփում։

fastnews-ads-banner