2022 թվականի հունիսին Ջոն Բոն Ջովին վիրահատեց ձայնալարերը: 2 տարի անց երգիչ, երաժիշտը հայտնել է, որ կամաց-կամաց վերադառնում է կենդանի ելույթներին: «Մենք արդեն ելույթ ենք ունեցել Նեշվիլում: Ամեն ինչ շատ լավ էր: Քայլ առ քայլ վերադառնում եմ բեմ», - Ռոքն-ռոլի փառքի սրահում իր խմբի՝ Բոն Ջովիի ցուցահանդեսի բացման ժամանակ «People»-ին պատմել է «Livin' On A Prayer» հիթմեյքերը:
Կենդանի ելույթներին վերադառնալուն և նոր երգեր թողարկելուն զուգահեռ, Ջոնը վերջերս ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների: Օրեր առաջ նա կնոջ՝ Դորոթեա Հերլիի հետ մասնակցել է Թոմ Բրեյդիի «Հայրենասերների փառքի սրահի» ընդունելությանը: Մայիսին էլ գաղտնի ամուսնացավ 62-ամյա երաժշտի որդին՝ Ջեյք Բոն Ջովին: Նրա ընտրյալը «Stanger Things»-ի դերասանուհի Միլի Բոբի Բրաունն է: