Logo

Դոնատելլա Վերսաչեին և Էնն Հեթուեյը «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի նկարահանումներին

13:56 / 08.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դոնատելլա Վերսաչեին և Էնն Հեթուեյին պապարացիները լուսանկարել են Իտալիայում։ Նորաձևության դիզայներն ու հոլիվուդյան դերասանուհին նկարահանվում էին աշխույժ տեսարանում։

Դոնատելլա Վերսաչեի անունը մի քանի անգամ հիշատակվեց 2006 թվականի հիթում: Իտալացի դիզայները միացավ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի նոր մասի նկարահանումներին: Նկարահանմանը դիզայները ներկայացել է նրբագեղ կապույտ կոստյումով:

Հեղինակավոր Versace նորաձևության տան Դոնատելլան լայն ժպտացել է՝ լուսանկարիչների առջև կեցվածք ընդունելիս։ Այդ օրը նկարահանվել են նաև Էն Հեթուեյի տեսարանները։ Ոճաբանները դերասանուհուն հագցրել են կարմիր կաշվե վերարկու, որի տակից նա հագել է փայլուն կոմբինեզոն։ Նա կերպարը լրացրել է սև գլխարկով և սև ու սպիտակ կրունկներով կոշիկներով։

Լրագրողի արկածների մասին նոր ֆիլմի թողարկումը նախատեսված է հաջորդ տարվա մայիսին՝ առաջին ֆիլմի թողարկումից ուղիղ քսան տարի անց։ Ֆիլմը Միրանդա Փրիստլիին, որի դերը մարմնավորում էր Մերիլ Սթրիփը, վերածել է պաշտամունքային կերպարի։  

«Սատանան Պրադա է կրում» ֆիլմն առաջադրվել է երկու «Օսկար»-ի, իսկ Մերիլը արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի՝ որպես լավագույն դերասանուհի։

 

fastnews-ads-banner