
տուր
01 Հունվար 1970 - 18:40
- 
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանն արձագանքել է «Կռիլյա Սովետովի» նախկին մարզական տնօրեն Ավալ Շամխանովի խոսքերին, որը ֆուտբոլիստին մեղադրել է պայմանավորված խաղի մասնակցելու մեջ: Спорт-Экспресс-ի հետ զրույցում Դոխոյանը խոսել է դատարան դիմելու մասին.
«Հիմա այդ թեմայի շուրջ խոսում եմ իմ փաստաբանի հետ: Անկասկած, որոշ միջոցների դիմելու ենք: Սթափ մտածող մարդը չի կարող իրեն թույլ տալ նման բաներ, որ ասել է Շամխանովը:
Եթե որևէ մեկը հիշողության հետ խնդիրներ ունի, կօգնեմ թարմացնել այն: Նա ամեն ինչ ճիշտ հակառակն է պատմում: Ինչպես էլ այդ ամենը բացատրվի, նա իրեն ստոր ու էժանագին արարք թույլ տվեց: Կրկնակի զարմանալի է այն, որ Ավալը Կովկասից է, իսկ Կովկասում ընդունված է պատասխանել սեփական խոսքերի համար: Մոտակա ժամանակահատվածում նրանից ներողություն եմ սպասում»:
Դոխոյանը հետագայում մանրամասն պատմում է, թե Վլադիվաստոկում ինչպես է հենց Շախմանովը նրան, որպես թիմի ավագ, հրահանգել պարտվել, սակայն նա հրաժարվել է: Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ:

