Logo

Disney-ը տեսանյութ է ցուցադրել այն մասին, թե երբ են տեղի ունենում «Andor» սերիալի գործողությունները

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:43 / 05.09.2022Կինո
Andor  սերիալ

Star Wars-ի YouTube-ի պաշտոնական ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում բացահայտվում է, թե որ պահին են տեղի ունենում գալիք «Andor» սերիալի գործողությունները։

50 վայրկյան տևողությամբ տեսահոլովակում գլխավոր դերակատար Դիեգո Լունան բացահայտում է, որ «Andor» սյուժեն կծավալվի մինչև «նոր հույսի հայտնվելը» (այսինքն՝ Ջորջ Լուկասի օրիգինալ եռերգության առաջին դրվագը), Մահվան աստղի կառուցումը և Սրիկայի վերելքը։

Ըստ Լունայի՝ իր հերոսը՝ անկասկած գող (և դեռ ոչ լրտես) Կասիան Անդորը կներքաշվի ինչ-որ հետաքրքրաշարժ ճանապարհորդության մեջ, որը կհանգեցնի Դիմադրության առաջացմանը և կդառնա իրադարձությունների սկզբնակետը, որոնք արդեն հայտնի են։ 

«Andor» սերիալի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 21-ին: Սերիալը կթողարկվի Disney+ սթրիմինգային ծառայության միջոցով։ Առաջին սեզոնը բաղկացած կլինի 12 սերիայից, նախատեսվում է նաև երկրորդ եթերաշրջան, որը կլինի վերջինը և կնախորդի «Rogue One»-ի իրադարձություններին։

fastnews-ads-banner