Կարիբյան ծովի ծովահենների ֆրանշիզը կհամալրվի եւս երկու նոր ֆիլմով, որտեղ կնկարահնվի դերասանուհի Մարգո Ռոբին։ Այս մասին մայիսի 21-ին, հայտարարել է ամերիկացի կինոպրոդյուսեր և ֆիլմաշարի ստեղծողներից մեկը՝ Ջերի Բրուքհայմերը։
«Սրանք երկու տարբեր ֆիլմեր են։ Մենք հույս ունենք, որ երկուսն էլ կնկարահանվեն, և ես կարծում եմ, որ Դիսնեյը համաձայն է, որ նկարահանվի Մարգո Ռոբին», - ասել է նա:
Բացի այդ, պրոդյուսերը շնորհակալություն է հայտնել դերասան Ջոնի Դեփին ֆրանշիզի գլխավոր հերոսի՝ կապիտան Ջեք Ճնճղուկի ստեղծման գործում ունեցած ներդրման համար։ Բրուքհայմերը նրան անվանել է լավ ընկեր և հրաշալի արտիստ, որը ստեղծել է գլխավոր հերոսի կերպարը:


