Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համաշխարհային համերգային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ապրիլի 29-ին` ժամը 19։00-ին, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։
Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և վիդեո հնարավորություններով։
Դիմաշ Կուդայբերգենը ղազախ երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ է, որը տիրապետում է 6 օկտավայի, 4 նոտայի և 1 կես տոննայի հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։
Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին՝ չարին։