Հայտնի դերասան և պրոդյուսեր Լեոնարդո Դի Կապրիոն «գլուխգործոց» է անվանել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի սպանողներ» («Killers of the Flower Moon») նոր ֆիլմը, որում խաղացել է գլխավոր դերերից մեկը, Deadline-ին տված հարցազրույցում ասել է զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, որն աշխատել է ֆիլմի վրա։
«Ես քննարկել եմ [ֆիլմը] Լեոյի հետ: Մինչ իմ այստեղ գալը, մենք միասին ընթրել ենք։ Նա ասաց. «Ջեքի, ես կարծում եմ, որ մենք աշխատում ենք գլուխգործոցի վրա»: Ես մտածեցի, որ եթե Լեոն նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա պարզապես չի ասում: Նա այս արդյունաբերության մեջ է դեռ փոքրուց»,- ասել է Ուեսթը, որը նախկինում համագործակցել է Դի Կապրիոյի հետ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում, որի համար դերասանն արժանացել է իր առաջին «Օսկար»-ին:
«Ծաղկի լուսնի սպանողներ» ֆիլմի սյուժեն կենտրոնացած է ՀԴԲ-ականների վրա, որոնք հետաքննում են բնիկ ամերիկացիների բնակավայրում տեղի ունեցած սպանությունները, որտեղ նավթահանք է հայտնաբերվել, որը հարստացրել է տեղացիներին։
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Դի Կապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն, Ջեսի Պլեմոնսը, Բրենդան Ֆրեյզերը, Ջոն Լիթգոուն և երաժիշտ Ջեք Ուայթը։ Այս ֆիլմը Դի Կապրիոյի և Սկորսեզեի վեցերորդ համատեղ աշխատանքն է, իսկ Դե Նիրոյի և Սկորսեզեի՝ տասներորդ համատեղ աշխատանքը:
Սպասվում է, որ ֆիլմը կթողարկվի այս տարվա վերջին՝ Apple TV+ սթրիմինգով։