Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը պաշտոնապես ասպետի կոչում է ստացել՝ ֆուտբոլին և բրիտանական հասարակությանը մատուցած ծառայությունների համար։
Բերկշիրում կայացած արարողության ժամանակ, որին ներկա էին ֆուտբոլիսիտի ծնողները և կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, Չարլզ երրորդ թագավորը շնորհել է 50-ամյա ֆուտբոլիստին ասպետի կոչում:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպանն անկեղծացել է, թե որքան շատ է սիրում իր երկիրը և որքան հպարտ է այժմ.
«Ես միշտ ասել եմ, թե որքան կարևոր է միապետությունն իմ ընտանիքի համար: Ես բախտավոր եմ, որ ճանապարհորդել եմ աշխարհով մեկ, և մարդիկ ինձ հետ միայն մեր միապետության մասին են ուզում խոսել։ Այն ինձ հպարտացնում է»։

Դեյվդի կոստյումը նախագծել և կարել է Վիկտորա Բեքհեմը, որը 2017 թվականին ստացել էր Բրիտանական կայսրության շքանշան՝ նորաձևության արդյունաբերությանը մատուցած ծառայությունների համար:
«Նա ամենաէլեգանտ հագնվող տղամարդն է, որին ես ճանաչում եմ: Տարիներ շարունակ նա է ոգեշնչել ինձ, այս կոստյումի ստեղծումը ևս բացառություն չէր»,- պատմում է Վիկտորա Բեքհեմը։
Ինչպես նշում է Դեյվիդ Բեքհեմը՝ կոստյումը դուր էր եկել նույնիսկ Չարլզ 3-րդ-ին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 2024 թվականին դարձել է Թագավորական հիմնադրամի դեսպան՝ աջակցելով Չարլզ թագավորի կրթական ծրագրին և երիտասարդների բնության մասին ավելի լավ պատկերացում կազմելու ջանքերին։

