Logo

Դեյվիդ Բեքհեմն անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում

15:06 / 16.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրիտանացի հանրահայտ ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Սըր Դեյվիդ Բեքհեմը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որի անվամբ աստղ է բացվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։ Արարողությանը ներկա են եղել Թոմ Քրուզը, Եվա Լոնգորիան, նրա կինը՝ Վիկտորիան, և Դեյվիդի չորս երեխաներից երեքը։

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջում կիսվել է միջոցառման դրվագներով և կից գրել.

«Օր, որը երբեք չեմ մոռանա։ Երախտապարտ եմ իմ ընկեր Թոմին իմ կողքին լինելու համար, և շնորհակալություն եմ հայտնում կնոջս՝ Վիկտորիային, և իմ հրաշալի երեխաներին՝ իրենց սիրո և աջակցության համար։ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի իմ սրտում։ Ես այստեղ եկել եմ այն երազանքով, թե ինչպիսին կարող է լինել ֆուտբոլն ԱՄՆ-ում։ Իմ սիրելի մարզաձևի զարգացման գործում ունեցած ներդրման համար ճանաչում ստանալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի»,- անկեղծացել է Բեքհեմը:

Հավելենք՝ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» (Hollywood Walk of Fame) պատվի են արժանանում այն մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել մշակույթի և սպորտի զարգացման գործում։  

fastnews-ads-banner