Logo

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները ինքնատիպ կերպարներով նշում են ամուսնության 25-ամյակը

19:17 / 04.07.2024Լուրեր
null

Ամուսնության 25-ամյակին ընդառաջ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները մասնակցել են ֆոտոշարքի՝ ավանդական մանուշակագույն կերպարներով: Զույգը նմանատիպ հագուստով է եղել նաև 1999 թվականին Իռլանդիայի Լաթրելսթաուն ամրոցում կայացած իրենց հարսանիքին: «Netflix»-ի նկարահանած ֆիլմում Վիկտորյան պատմել էր, որ զգեստի ընտրության հարցում իրեն ոգեշնչել է մուլտֆիլմի հերոսուհի Ջեսիկա Ռեբիթի կերպարը:

Վիկտորյան հագել էր «Antonio Berardi» նորաձևության տան զգեստներից: «Ուրախ խնջույք էր: Չէինք անհանգստանում, թե մարդիկ ինչ կասեն: Աստված իմ, որքան հիանալի է, երբ քեզ համար ամեն ինչ միևնույն է»,- պատմել է Վիկտորյան:

fastnews-ads-banner