Logo

Դերասանուհի Շարլիզ Թերոնը 3,8 միլիոն դոլարով վաճառքի է հանել իր տունը Լոս Անջելեսում

18:10 / 22.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Շարլիզ Թերոնը վաճառքի է հանել Լոս Անջելեսի իր տներից մեկը։ Դերասանուհին ցանկանում է գործարքից ստանալ 3,8 մլն դոլար, ասվում է Realtor անշարժ գույքի գնորդների և վաճառողների ծառայության կայքում։ Երկհարկանի առանձնատունը դերասանուհին գնել է 3 միլիոն դոլարով գրեթե երկու տասնամյակ առաջ՝ 2004 թվականին «Հրեշ» ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար Օսկար ստանալուց մի քանի ամիս անց:

Իսպանական ոճով շինությունը հախճապակյա տանիքով կառուցվել է Հոլիվուդի բլուրներում 1969 թվականին։ Հետագա տարիների ընթացքում այն ​​մի քանի անգամ վերանորոգվել է։ Շինության մակերեսը կազմում է գրեթե 290 քմ: 

Հոլիվուդյան աստղի առանձնատունն ունի երեք ննջասենյակ, չորս լոգասենյակ, աշխատասենյակ, հյուրասենյակ՝ բուխարիով և բարձրորակ տեխնիկայով հագեցած խոհանոց-ճաշասենյակ։ Առանձնատունն ունի բարձր առաստաղներ: Որոշ սենյակներից բացվում է տեսարան դեպի Կալիֆոռնիայի հովիտը և լեռները:

Տարածքն ունի նաև ավտոկայանատեղի և կից ավտոտնակ երկու մեքենայի համար։ Բակում կա նաև ընդարձակ լողավազան: 

 

fastnews-ads-banner