Logo

Դերասանուհի Անի Խաչիկյանի ծննդյան օրն է

16:45 / 04.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր դերասանուհի Անի Խաչիկյանը նշում է ծննդյան 31-ամյակը։ Դերասանուհին սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․

«Մնում ես դու ու քո անցած ճանապարհը, քո ատիպիկ պատմությունը, քո յուրատեսակ հետագիծը,,,ու ես էդպես էլ չսովորեցի իմ մասին գրել առաջին դեմքով. երկրորդ դեմքը հեռավորությունա սահմանում էնքան, որ տեսնես ինքդ քեզ տարածական ու երկխոսես,,,փոխարենը սովորեցի ընդունել կյանքի բոլոր կողմերը առանց մերժելու այն, ինչը հնարավոր չէ փոխել (կատարվածը),աշխարհը փոխելու մեծագույն խաբկանքը բացահայտեցի ու ճանաչեցի սերը,,,ճանաչեցի և ճանաչում եմ ինձ, մարդկանց, աշխարհը, կյանքը. հերթականությունը կարևոր է,,, արժեզրկումների միջով անցա,որ վերաարժեվորեմ վերը նշվածները, սովորեցի,որ ամենաթանկը` անկախությունն է, լինի լոկալ,թե գլոբալ ու որ պիտի պատրաստ լինես ամենաթանկ գինը վճարել,վերջապես հասկացա,որ ընկնելը դատավճիռ չէ,այլ բնականոն ընթացք և որ դրան հաջորդող վերելքը այս ամենը խաղաղ ընդունելուց հետո է հնարավոր միայն, սովորեցի, որ մարդկանց սիրել չի նշանակում փորձել պահել և որ գնացողի սերն էլ անհետագիծ չէ,,,որ արժեքների մասին գոռալ, չի նշանակում լինել կրողը, որ աշխատանքը իսկապես գեղեցկացնում է, որ ներկան է միակ իրականը և արժեվորող հանգույցը անցյալի ու գալիքի,որ ինֆորմացիան գիտելիք չէ, որ կատարյալ է միայն մահը, որ պայքարն իմաստավոր է, երբ հանուն է,այլ ոչ դեմ և երբ ուղղված է նախ ինքդ քեզ,որ խոնարհը ծառա չէ,որ շնորհակալ պետք չէ լինել միայն լավի համար,որ լռելը թույլ է տալիս տեսնել, իսկ տեսնելը` ճանաչել,,,վերջապես ինձ համար սահմանեցի հայրենասիրությունը ու հասկացա որ սիրում եմ ոչ թե պատմությունը, ոչ թե հողն ու ջուրը, ոչ թե ժառանգությունը, ոչ թե մշակույթը, այլ մարդկանց որոնք անուրանալի ու անբացատրելի նվիրումով են ձևավորում արժեք, հավատով որ դա պիտանի և օգտակար կլինի հաջորդ եկողի համար,,,ու որ էտ մարդկանց պետքա թևեր տալ ու որ էտ մարդկանց պետքա փայփայել ու որ էտ մարդկանց հետ կարելիա անցնել բոլոր ժամանակների միջով ու սովորեցի նաև,որ խավարը լույսովա ճեղքվում,,, լույսը չեմ անջատում, մի քիչ էլ մեծանամ էլի սենց լավ֊լավ բաներ կգրեմ😉»:

fastnews-ads-banner