Logo

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը և Արտակ Սարգսյանը բաժանվել են

21:59 / 19.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սոցցանցի իր էջում գրել է․ «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակի ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ»։

Անահիտն անկեղծացել է, որ կյանքը միշտ չէ, որ ընթանում է մեր պատկերացրած սցենարով. «Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար»:

Դերասանուհին բոլորին խնդրել է այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից: «Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար»։

fastnews-ads-banner