Ֆիլմի նկարահանումը սովորաբար տևում է մի քանի ամիս, կամ նույնիսկ մեկ տարուց ավելի, կամ՝ մի քանի տարի, հատկապես եթե խոսքը սերիալի մասին է: Այդ ընթացքում ամբողջ նկարահանող խումբը և դերասանները դառնում են մի մեծ ընտանիք։ Եվ, ինչպես ընտանիքում, այստեղ էլ կարող եք գտնել և՛ հարազատ հոգիների, և՛ այնպիսինների, որոնք ձեզ կարող են նյարդայնացնել:
Ձեզ ենք ներկայացնում դերասանների, որոնք ընկերացել են նկարահանումների ժամանակ ու հակառակը․
1. Ջենիֆեր Էնիսթոն և Քորթնի Քոքս
«Ընկերներ» սերիալի աստղերն իրական կյանքում դարձել են Մոնիկայի և Ռեյչելի ընկերության մարմնավորումը, քանի որ ընկերություն են անում ավելի քան 20 տարի։
2. Դրյու Բերիմոր և Քեմերոն Դիաս
Նրանց ընկերությունը սկսվել է «Չարլիի հրեշտակներից» առաջ և շարունակվել ամբողջ կյանքում:
3. Մեթյու Մակքոնահի և Վուդի Հարելսոն
Սիրված դերասաններն ընկերություն են անում գրեթե 20 տարի: Այն սկսվել է «Էդը հեռուստացույցից» ֆիլմի նկարահանումներից։
4. Բրեդ Փիթ և Ջորջ Քլունի
Դերասաններն ընկերացել են «Օուշենի տասնմեկ ընկերները» (2001) ֆիլմից հետո, 2008-ին նրանք կրկին միասին նկարահանվել են «Այրել կարդալուց հետո» ֆիլմում, սակայն միայն կինոյով նրանց հարաբերությունները չեն սահմանափակվել․․․
5. Լեոնարդո Դի Կապրիո և Քեյթ Ուինսլեթ
Ոչ միայն «Տիտանիկը», այլև «Փոփոխությունների ճանապարհը» մտերմացրեց այս դերասաններին, բայց ոչ ռոմանտիկ, այլ ընկերական առումով։
Կարող եք կարդալ նաև՝
25 տարի անց. «Տիտանիկ»-ի նկարահանումների կուլիսային գաղտնիքները
6. Սոֆի Թըրներ և Մեյզի Ուիլյամս
«Գահերի խաղից» Սթարք քույրերը գրեթե նույն տարիքի են և ընկերացել են նաև իրական կյանքում:
7. Ջեֆրի Դին Մորգան և Նորման Ռիդուս
Դերասանների ընկերությունը սկսվել է «Քայլող մեռելները» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանց միավորել է ընդհանուր սերը ոչ միայն կինոյի, այլև մոտոցիկլետների նկատմամբ։
Իսկ հիմա ներկայացնենք այն դերասաններին, որոնց չի հաջողվել պահպանել ջերմ հարաբերություններ նկարահանումներից հետո․
8. Սառա Ջեսիկա Փարքեր և Քիմ Քեթրոլ
Միգուցե «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում նրանք խաղում են ընկերուհիների դեր, բայց երբ Քիմն իմացել է, որ Սառան նկարահանումների համար մի քանի անգամ ավելի շատ գումար է ստանում, քան մնացածը, չի ցանկացել շփվել նրա հետ կադրից դուրս:
9. Բիլ Մյուրեյ և Լյուսի Լյու
Դեռևս «Չարլիի հրեշտակներում» Բիլը հայտարարել էր, որ Լյուսին դերասանական տաղանդ չունի, ինչի համար դերասանուհին ցանկացել է անգամ ապտակել նրան։
10. Շիա Լաբաֆ և Թոմ Հարդի
Դերասանները միասին նկարահանվել են «Ամենահարբած շրջանն աշխարհումում» ֆիլմում և մի անգամ նույնիսկ կռվի բռնվել։ Պարզապես Հարդին սուր կատակների սիրահար է, որոնք Լաբաֆը չէր ընդունում և վիրավորվում էր, և մի օր որոշեց բռունցքով պատասխան հարված տալ:
11. Պատրիկ Սուեյզի և Ջենիֆեր Գրեյ
Տաղանդ պետք է ունենալ այդքան իրական սիրահարների խաղալ «Կեղտոտ պարերում», երբ իրական կյանքում Սուեյզին շատ էր նյարդայնացնում Գրեյին: Իր հուշերում Սուեյզին նրան անվանել է չափազանց ոչ պրոֆեսիոնալ։