Logo

Դերասան Հենրի Քավիլը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին

11:02 / 07.03.2023Դերասաններ
Հենրի Քավիլ

Դերասան Հենրի Քավիլը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Այս մասին հայտնում է Turkish Posts English-ը։

Արտիստը կազմակերպել է նաև սննդամթերքի և կենդանիների կերի առաքումը տարածաշրջան։ Նշվում է նաև, որ Քավիլը Թուրքիայում գտնվելու ընթացքում իրեն համեստ է պահել։

Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդով երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշում, իսկ Էլբիստանի շրջանում՝ 7,6 մագնիտուդով։ Դրանք զգացվել են նաև հարևան Սիրիայում։

 

 

fastnews-ads-banner