Գլխավոր դերի համար դերասանի կամ դերասանուհու ընտրությունը երբեմն վեճեր է առաջացնում: Պրոդյուսերներն ու ռեժիսորները գլուխ են կոտրում, թե աստղերից ով կկարողանա փոխանցել նախատեսված կերպարի բնավորությունը:
Ներկայացնում ենք, թե որ հայտնիները կարող էին խաղալ սիրված ֆիլմերում, սակայն տարբեր պատճառներով դա չի ստացվել։ Իսկ բոնուսում կիմանաք, թե ով է խնդրել Գալ Գադոտին նկարահանվել «Բարբի» ֆիլմում, բայց նա չի համաձայնվել։
1. Բլեյք Լայվլի - «Դաժան աղջիկները»
Հիմա դժվար է պատկերացնել, որ միամիտ Քարենի դերը կարող էր չհասնել Ամանդա Սեյֆրիդին։ Պարզվում է` ի սկզբանե այս դերին հրավիրված էր Բլեյք Լայվլին։ Սեյֆրիդը պետք է մարմնավորեր Ռեջինա Ջորջին։ Սակայն լսումներից հետո վերջնական դերասանական կազմը ձևավորվեց այնպես, ինչպես մենք գիտենք. Քարենի դերը բաժին հասավ Սեյֆրիդին, իսկ Ռեջինա Ջորջին մարմնավորեց խարիզմատիկ Ռեյչել ՄաքԱդամսը։
2. Ջենիֆեր Լոպես - «Աստղ է ծնվել»
Երկու երաժիշտների սիրո պատմությունը կարող էր բոլորովին այլ տեսք ունենալ. Լոպեսը հարցազրույցներից մեկում պատմել է, որ մինչ Բրեդլի Կուպերին ու Լեդի Գագային նախագծում ներգրավելը, նա նախատեսում էր խաղալ այս ռիմեյքում։ Ենթադրվում էր, որ ֆիլմում իր զուգընկերը պետք է լիներ Ուիլ Սմիթը: Նրանք նախատեսում էին միասին աշխատել սցենարի շուրջ։ Հարցին, թե ինչու իրենց գաղափարները չեն մարմնավորվել էկրանին, երգչուհին լակոնիկ պատասխանել է. «Դե, գիտեք, նախագծերն այդպիսին են»: Միաժամանակ Լոպեսն անկեղծորեն ուրախացել է իր ընկերոջ՝ Բրեդլի Կուպերի հաջողության համար։
3. Ջուլիետ Լյուիս - «Սատանան կրում է Prada»
Էնն Հեթուեյը Էնդիի դերի միայն իններորդ հավակնորդն էր։ Նա «մրցել» է ուժեղ մրցակիցների հետ: Նրանցից մեկը Ջուլիետ Լյուիսն է։ Այնուամենայնիվ, «Սատանան կրում է Prada»-ի նկարահանող խումբը որոշեց, որ Ջուլիետը հարմար չէ ճարպիկ օգնականի դերին։
4. Լիզո - «Ջրահարսը»
«Գրեմմիի» դափնեկիր Լիզոն շատ էր ցանկանում ստանալ Ուրսուլայի դերը։ Նա նույնիսկ չարագործի տեսքով տեսահոլովակ էր ձայնագրել ու տեղադրել սոցիալական ցանցերում։ Չնայած այն հանգամանքին, որ տեսահոլովակը հավաքել էր 3 միլիոն դիտում և ստացել երկրպագուների աջակցությունը, դերը բաժին հասավ Մելիսա Մաքքարթիին։
5. Ահարոն Թեյլոր-Ջոնսոն - «Էլվիս»
Ռոքնռոլի արքայի դերակատարը միանգամից չորոշվեց: Չնայած Փրեսլի ընտանիքի գովասանքին, Օսթին Բաթլերը միակ թեկնածուն չէր։ «Աննա Կարենինայում» Վրոնսկու դերակատարը լուրջ մրցակից էր: Նախկինում նա ոչ միայն նկարահանվել է երաժշտական դրամայում, այլև երգելու տաղանդ ունի։ Այնուամենայնիվ, ռեժիսոր Բազ Լուրմանը նախընտրեց Բաթլերին։
6. Անա դե Արմաս - «Բեթմեն»
Կուբացի դերասանուհին փորձել է իր ուժերը Բեթմենի մասին վերջին ֆիլմում Կատու կնոջ դերում։ Նա լսումների ժամանակ Ռոբերտ Փատինսոնի հետ երկխոսություններ է կարդացել: Բայց, ի վերջո, Զոի Կրավիցին նախընտրեցին, քանի որ կարծում էին, որ նա կատարյալ է այդ դերի համար:
7. Նիկոլ Քիդման – «Քրուելլա»
Բարոնուհու դերի համար պայքարում առաջատարն ամենևին էլ Էմմա Թոմփսոնը չէր, որը, ի վերջո, ստացավ այն։ Նիկոլ Քիդմանն է գլխավորել այն դերասանուհիների ցանկը, որոնց կինոստուդիան տեսնում էր Քրուելայի հակառակորդի դերում։ Նրանք դիտարկում էին և՛ Շարլիզ Թերոնին, և՛ Ջուլիանա Մուրին։ Սակայն վերջնական խոսքը ռեժիսորինն էր:
8. Անջելինա Ջոլի - «Clueless»
Ֆիլմում Շերի դերը կարող էր խաղալ և Անջելինա Ջոլին: Նա իր ձայնագրությունն ուղարկել էր ռեժիսորին։ Սակայն ռեժիսորի խոսքով՝ Ջոլին չի ներկայացել լսումներին, իսկ նրա կերպարը գնահատել է որպես Շերի հակառակը՝ «Նա չափազանց փորձառու տեսք ունի»։
9. Քրիստին Դևիս - «Ընկերներ»
Քրիստին Դևիսը կարող էր հաջողակ տոմս շահել և նկարահանվել «Ընկերները» հայտնի սերիալում: Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ ինքը ութ հազար աղջիկներից մեկն էր, որոնք մասնակցել են Մոնիկա Գելլերի դերի համար լսումներին։ Այն ժամանակ նրանք ընկերություն էին անում Քորթնի Քոքսի հետ, որն էլ կարողացավ ամենահամոզիչը խաղալ։ Քրիստինը երկար չընկճվեց, քանի որ արդեն 1998 թվականին նա ստացավ Շառլոտի դերը մեկ այլ, ոչ պակաս հայտնի սերիալում՝ «Սեքսը մեծ քաղաքում»:
10. Ջեյք Ջիլենհոլ - «Մատանիների տիրակալը»
Հարցազրույցներից մեկում Ջեյքը պատմել է, թե ինչպես է ձախողել «Մատանիների տիրակալը» ֆիլմից Ֆրոդո Բեգինսի դերի համար լսումները: Դերասանի գործակալները կարծում էին, որ նա հոբիթի դերի իդեալական թեկնածու է։ Ֆրոդոյի կերպարում Ջեյքը պետք է խաղար այն տեսարանը, երբ Ֆրոդոն գտնում է Ամենազորության մատանին։ Դերասանի խոսքով՝ իր խաղը ռեժիսորին այնքան անէմոցիոնալ է թվացել, որ նա գլուխն օրորել է։
11. Ամանդա Սեյֆրիդ - «Գալակտիկայի պահապանները»
«Գալակտիկայի պահապանների» Գամորան նույնպես կարող էր այլ տեսք ունենալ: Ամանդա Սեյֆրիդը մերժել է դերի առաջարկը, քանի որ կասկածում էր ֆիլմի հաջողությանը. «Դե, ո՞վ է ուզում ֆիլմ դիտել խոսող ծառի և ջրարջի մասին»: Տարիներ անց նա խոստովանել է, որ սխալվել է:
Բոնուս. Գալ Գադոտը կարող էր խաղալ Բարբիի դերը
Այս ֆիլմը կարող էր ավելի պայծառ դառնալ, եթե «Հրաշք կինը»՝ Գալ Գադոտը, տրվեր Մարգո Ռոբիի համոզելու ջանքերին։ Համենայն դեպս, այդպես է կարծում Մարգո Ռոբին՝ ոչ միայն ֆիլմի գլխավոր դերակատարուհին, այլ նաև պրոդյուսերը։ Նրա կարծիքով՝ Գալն ունի Բարբիի էներգիա, անկեղծ ու բարի է, հենց այն է, ինչ պետք է ֆիլմին։