«Դեպի Եվրատեսիլի» մասնակիցների կատարումներն արդեն հասանելի են։ Դրանք կարող եք լսել «Armenian Public TV» յութուբյան ալիքում:
«Դեպի Եվրատեսիլի» մասնակիցները իրենց երգերը կներկայացնեն փետրվարի 16-ին՝ ժամը 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ընթացքում։ Հայաստանյան պատվիրակին կընտրի հեռուստադիտողը «SMS» քվեարկությամբ։ «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցութային համերգի ընթացքում: