Logo

««Դեպի Եվրատեսիլի» բեմում կտեսնեք նոր Անահիտ»․ Անահիտ Հակոբյան

01:09 / 11.02.2025Լուրեր
null

Փետրվարի 9-ին Հանրային հեռուստաընկերությունը հրապարակեց «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցների կատարումները։ Նրանցից նահիտ Հակոբյանն ու Գասոյան, ինչպես նաև Պարգը հյուրընկալվել են «Առաջին ալիքին» ու խոսել նախապատրաստական աշխատանքներից։

«Գոռի հետ ծանոթացել ենք ԱՄՆ-ում՝ մրցանակաբաշխության ժամանակ։ Անմիջապես հասկացանք, որ մեր էներգիաները համապատասխանում են։ Երբ պրոդյուսերից ստացա «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու առաջարակը, միանգամից համաձայնեցի ու պատկերացրի մեզ բեմում», - անկեցծացել է Անահիտը։ Նրա և Գասոյայի երգի հեղինակը Դավիթ Բադալյանն է։ Երգչուհու խոսքով՝ երգը եվրո փոփ-ռեգետոն ժանրում է, ինչը Անահիտի համար նորություն է, բայց դա խնդիր չէ։ Նա սիրում է նորություններ։ Խոստովանում է՝ երգն առաջին անգամ լսելիս դիպել է սրտին։ ««Եվրատեսիլում» ամենակարևորը սթրեսակայունությունն է։ Կարող ես փորձերին իդեալական ներկայանալ, բայց ելույթի օրը պատկերը փոխվում է։ Նույնը նաև երգի պարագայում է։ Երգը կարող ես չհավանել, բայց բեմական հագուստը, լույսերն ու շոուն կարող են կարծիք փոխել։ Ըստ իս՝ այս օրերին շատ կարևոր է մեր եռագույնը ծածանել միջազգային հարթակում։ 4 ամիս առաջ Ռուսաստանում՝ «Նոր ալիքում», ես ունեցա այդ ֆանտաստիկ զգացողությունը։ Նույնը «Եվրատեսիլի» դեպքում կլինի։ Եթե հեռուստադիտողն ու ժյուրին որոշեն, որ մենք պետք է ներկայացնենք Հայաստանը, դա կանենք պատվով։ Բեմում կտեսնեք նոր Անահիտ։ Անդադար տանջվում ենք այդ 3 րոպեի համար։ Եթե որևէ բան լավ չստացվի, ամբողջ կյանքում կմեղադրենք մեզ։ Այդ պատճառով ջանք չենք խնայում։ Հայաստանը երբեք դուետով չի ներկայացել «Եվրատեսիլին»։ Կարծում եմ՝ երկրպագուները կսիրեն մեզ։ Գասոյան ապրել է ԱՄՆ-ում, բայց իսկական հայ տղա է։ Եթե փորձերին ինչ-որ բան լավ չի ստացվում, ասում եմ՝ նորից պետք է փորձենք։ Կեսից զգում եմ, որ հոգնել է, բայց չի ուզում ինձ նեղացնի, մինչև վերջ դիմանում է», - պատմել է Անահիտը։ Նրա թիմակիցն էլ հավելել է․ «Յուրաքանչյուր փորձի այնպես ենք վերաբերում կարծես մեր եվրատեսիլյան ելույթը լինի»։ 


«Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներից Պարգն էլ նշել է՝ երգը գրելիս են հասկացել, որ այն մեծ պոտենցիալ ունի և համապատասխանում  է «Եվրատեսիլին»։ «Բացի այդ, միշտ ցանկացել եմ մեծ բեմում ցուցադրել էմոցիաներս ու էներեգիաս։ Այս 2 ֆակտորը՝ երգն ու ցանկությունը, միացան և եկավ փորձելու ժամանակը։ Էմոցիոնալ և ռիթմիկ երգ ու ելույթ է լինելու։ Ըստ իս՝ իմ երգն այն է, ինչ պետք է «Եվրատեսիլին» վերջին տարիներին», - ընդգծել է երիտասարդ երգիչը։ 

fastnews-ads-banner