Logo

Դենիել Ռեդքլիֆն ասել է, թե ինչու չի աջակցում տրանսֆոբիայի համար մեղադրվող Ջոան Ռոուլինգին

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:18 / 02.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի է Հարի Փոթերի դերով, ասել է, թե ինչու չի աջակցել գրող Ջ. Ք. Ռոուլինգին ԼԳԲՏ համայնքի հետ կոնֆլիկտում, գրում է IndieWire-ը։

Ռեդքլիֆը քննադատել է Փոթերի մասին գրքերի հեղինակին նրա համար, որ նա դատապարտել է «մարդիկ, որոնք դաշտան են ունենում» արտահայտությունը և հումոր է արել տվյալ արտահայտության մեջ «կին» բառը չօգտագործելու համար։

«Ես հանդիպեցի շատ քվիր և տրանսգենդեր երեխաների, որոնք լրջորեն իրենց նույնացնում են Փոթերի հետ: Եվ այսպես, տեսնելով նրանց ցավը, ես ուզում էի, որ նրանք իմանային, որ ֆիլմաշարում բոլորը չէ, որ նույն կերպ են մտածում»,- իրավիճակը մեկնաբանել է դերասանը։

Ավելի վաղ Ռալֆ Ֆայնսը, որը Վոլդեմորթին է մարմնավորել Հարի Փոթերի մասին ֆիլմաշարում, աջակցել է գրող Ջ.Կ. Ռոուլինգին այն բանից հետո, երբ գրողին մեղադրել են տրանսֆոբիայի համար (բացասական վերաբերմունք տրանսգենդերների և տրանսսեքսուալների նկատմամբ)։ Ֆայնսը կարծում է, որ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակին ուղղված մեղադրանքները վիրավորական են։

fastnews-ads-banner