Logo

Դենիել Քրեյգը և Բիլի Այլիշը հայտնվել են «The Sound of 007» վավերագրական ֆիլմի թրեյլերում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 03.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Դենիել Քրեյգ-Բիլի Այլիշ

Amazon Prime Video-ն հրապարակել է «The Sound of 007» վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Այն նվիրված է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի սաունդթրեքի ստեղծման պատմությանը։

Տեսանյութը հրապարակվել է սթրիմինգային ծառայության YouTube-ի պաշտոնական ալիքում։

Վավերագրական ֆիլմում նկարահանվել են Դենիել Քրեյգը, Ռամի Մալեքը, Սեմ Սմիթը, Բիլի Այլիշը, Հանս Ցիմերը, Սեմ Մենդեսը, Քերի Ձոձի Ֆուկունագան և Փոլ Մաքքարթնին։ 

«The Sound of 007»-ի ռեժիսորը Մեթ Ուայթքրոսն է («The Road to Guantanamo»«Sex & Drugs & Rock & Roll» ֆիլմերից), պրոդյուսերը՝ Ջոն Բաթսեքը։ Պրեմիերան կկայանա հոկտեմբերի 5-ին, որը համարվում է Ջեյմս Բոնդի համաշխարհային օրը։

fastnews-ads-banner