Logo

Դեմի Մուրը բացահայտել է տարօրինակ պատճառը՝ ինչու է հրաժարվել ամուսնությունից

12:43 / 11.09.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

61-ամյա դերասանուհին իր թիկունքում բուռն անձնական կյանք ունի։ Սակայն այժմ Դեմի Մուրը չի շտապում հարաբերություններ սկսել տղամարդկանց հետ։

Հոլիվուդյան աստղը հայտնվել է NBC հեռուստաալիքի Ջիմի Ֆելոնի հայտնի Tonight Show-ում: Հանրային ներկայանալու համար Դեմին ընտրել է մինչև կոճը հասնող անթև վարդագույն զգեստ, որն էլ ընդգծել է դերասանուհու սլացիկ կազմվածքը։ 

Դեմին շների սիրահար է և իր տանը մի քանի ընտանի կենդանիներ ունի։ Կենդանիներին որդեգրել է ապաստարանից, բայց նա ամենից շատ կապված է Պիլավ անունով չիուահուայի հետ, որը թարգմանվում է որպես «փիլաֆ»: Փոքրիկ շունն արդեն դարձել է միջազգային աստղ։ Նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է գորգի վրա իր տիրոջ հետ, իսկ վերջերս զարդարել է փայլուն ամսագրի շապիկը։

Ջիմին տեսանյութ է ցուցադրել ստուդիայում, որտեղ Դեմիի շները ուրախանում են նրա տուն վերադառնալով։ Նա հարցրել է՝ թե արդյոք շները դերասանուհու հետ են քնում. «Այո՛, ես քնում եմ իմ շների հետ: Եթե ​​ինչ-որ մեկը տեսներ, թե ինչպես են անցնում իմ գիշերները կամ նկարահաներ, դա ծիծաղելի կլիներ: Դուք պետք է տեսնեք, թե որքան էքսցենտրիկ եմ ես իրականում: Բարձերը պետք է հարմարեցնեմ ըստ իրենց չափսի, որ տեղավորվեն վերմակի տակ։ Ես անգամ երկու մահճակալ ունեմ փոքրիկների համար»,- ասել է դերասանուհին։

Ֆելոնը և հանդիսատեսը ծիծաղել են, երբ դերասանուհին նկարագրել է իր քնի ռեժիմը, իսկ հեռուստահաղորդավարուհին զարմացել է, թե ինչպես է նա հոգ տանում իր պոչավոր ընկերների մասին։ «Ահա թե ինչու դեռ ամուրի եմ», - Մուրի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը :

 

։

fastnews-ads-banner