Հոլիվուդյան դիվան 27 տարվա մեջ առաջին անգամ է հայտնվել Կաննի կինոփառատոնում։ 61-ամյա դերասանուհին փայլել է Կաննի կարմիր գորգի վրա։ Վերջին անգամ Դեմին Բրյուս Ուիլիսի հետ միջոցառման հյուրերի թվում էր «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերային. այն ժամանակ նրանք դեռ ամուսնացած էին։
Դեմին ներկայացել է էլեգանտ Armani Prive-ի երեկոյան զգեստով։ Հագուստն ընդգծել է դերասանուհու սլացիկ կազմվածքը, որը կարծես թե բոլորովին չի փոխվում տարիների ընթացքում։