Logo

Դեմի Մուրին կասկածում են «Marvel»-ի աստղի հետ սիրավեպի մեջ

22:51 / 21.01.2025Լուրեր
null

Բրիտանական մամուլը գրում է Դեմի Մուրի և Էնդրյու Գարֆիլդի սիրավեպի մասին։ Ըստ «Daily Mail»-ի՝ 62-ամյա դերասանուհին «Ոսկե գլոբուսի» ժամանակ բռնել է Էնդրյուի ձեռքն ու խոսել նրա հետ՝ նայելով աչքերին: Բացի այդ, ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ 41-ամյա Գարֆիլդը գաղտնի այցելել է դերասանուհուն՝ Այդահոյի նրա տանը։

Դեմի Մուրը 13 տարի ամուսնացած էր Բրյուս Ուիլիսի հետ։ Զույգը բաժանվեց 2000 թվականին։ Էնդրյու Գարֆիլդն էլ ավելի քան 3 տարի հանդիպում էր «Amazing Spider-Man»-ի իր գործընկեր Էմմա Սթոունի հետ: 

fastnews-ads-banner