Logo

Գիլյերմո դել Տորոն պաշտպանել է Սկորսեզեին, որի ֆիլմերը քննադատության են ենթարկվել

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:20 / 12.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Գիլյերմո դել Տորոն պաշտպանել է Մարտին Սկորսեզեին, որի ֆիլմերը քննադատության են ենթարկվել The Critic ամսագրի հրապարակման մեջ, հայտնում է The New York Post-ը:

«Եթե Աստված առաջարկեր կարճացնել իմ կյանքը Սկորսեզեի օրերը երկարացնելու համար, ես կհամաձայնեի: Այդ մարդը հասկանում է կինոն, պաշտպանում և անձնավորում է այն: Նա միշտ պայքարել է արվեստի համար և դեմ է եղել արդյունաբերությանը: Նա ոչ ոքի չհնազանդվեց և մտավ պատմության մեջ»,- գրել է Դել Տորոն սոցցանցում։

Նա պնդում է, որ հոդվածը պարունակում է սխալ պատկերացումներ, անզգույշ անճշտություններ և թշնամական ածականներ, որոնք չեն հաստատվում որևէ փաստով:

The Critic-ում Շոն Իգանը Սկորսեզեի «Goodfellas» ֆիլմն անվանել է «պատահական գլուխգործոց», որը հանդիսատեսին ստիպեց հավատալ ռեժիսորի տաղանդին: Այս նախագծից հետո ռեժիսորը «ծուլորեն» կանգ առավ մաֆիայի մասին ֆիլմերի նկարահանման վրա, կարծում է լրագրողը։

Իգանը հակիրճ անդրադարձել է Սկորսեզեի ֆիլմագրությանը և հայտարարել, որ «Taxi Driver»-ը տառապում է «բարոյականության պակասից»։ «New York, New York» դրաման նա նմանեցրել է սերիալի։ «Raging Bull»-ը, քննադատի կարծիքով, «ընդհանուր առմամբ վատ ֆիլմ» է՝ չկա սաունդթրեք, երկխոսությունները կրկնվում են, առճակատումը հոգնեցուցիչ է, իսկ սև-սպիտակ կադրերն անիմաստ են:

fastnews-ads-banner