Սոնա Ռուբենյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 14-ին։ Առաջին բեմելը 5 տարեկանում էր՝ «Կռունկ» մրցույթում։ Այդ ժամանակ Սոնան սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999)։ Այնտեղ ուսանում էր Վարդուհի Վարդանյանի մոտ։ 2001 թվականին նա ընդունվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։ 2010-ին ավարտում Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և ընդունվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին։ Սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։ Նա հաղթել է «Հայ Սուպերսթար 5» և «Պրեմիերա» նախագծերում։ «Նոր Ալիք 2014»-ում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
31-ամյակի տորթի մոմերը Սոնան փչել է դստեր հետ։ Երգչուհին հրապարակել է նաև նոր լուսանկարներ և գրել․ «Երբ ծնունդդ է, բայց դու (ես) թեմատիկ photoshoot-ի ժամանակ չես ունեցել»։ Սոնային շնորհավորել են շոու բիզնեսի ներկայացուցիչները։
«Թող քո տաղանդը շարունակի ոգեշնչել։ Հոգիդ միշտ լցված լինի ուրախությամբ և սիրով: Մաղթում եմ երջանկության և հաջողության անսպառ մեղեդիներ»։ (Արսեն Գրիգորյան)
«Շնորհավոր ծնունդդ, իմ գիժ»։ (Անուշիկ Ալավերդյան)
«Սոն ջան, ծնունդդ շնորհավոր։ Առողջ ու միշտ հաղթող լինես»։ (Սոֆի Մխեյան)
«Գիտեմ՝ կյանքդ մեկ-մեկ ուտում եմ, բայց նրանից է, որ սրտացավ եմ։ Ուզում եմ իմ պատկերացրած բարձունքում քեզ տեսնել «փաթիլիկ» ջան։ Շնորհավոր, փոքրիկ քույրիկ։ Տաղանդդ անսպառ, ժպիտդ անպակաս»։ (Նիկ Էգիբյան)
«Սոնա ջան, իմ սիրուն, տաղանդավոր ընկեր ջան, ծնունդդ շնորհավոր։ Միշտ եղիր առողջ, երջանիկ ու շրջապատված հարազատ և անդավաճան մարդկանցով։ Սիրում եմ քեզ, շա՜տ»։ (Արա Ղազարյան)