Եվրոպային բաժին հասած համաճարակներն անհետևանք չմնացին արվեստում։ Եվրոպական կերպարվեստը բազմիցս անդրադարձել է այս թեմային։
Պատմաբան Ժան Դելումոն գրում է, որ միջնադարյան «Սև մահ» կոչվող ժանտախտը և հետագա համաճարակները եվրոպական արվեստը վերածեցին «դաժանության, տառապանքի, սադիզմի, խելագարության և անպարկեշտության»: Ժանտախտի վախը ու դրա տարբեր իրավիճակներն արտացոլվեցին արվեստում։
Պատմաբան և ուշ միջնադարի արվեստի մասնագետ Միլարդ Միսսը գրում է, որ «Սև մահը «մշակութային իրադարձություն» էր կրոնական նկարչության մեջ»։
Ըստ Դելիումոյի, ժանտախտի պատկերը կերպարվետում ներկայացված էր մարդկությանը հարվածող նետերի, դևերի, հրեաների, Աստծո ցասման ու զայրույթի տեսքով: Արվեստում պատկերվել են ոչ միայն ժանտախտի պատճառները, այլ նաև հիվանդներն ու նրանց բուժողները։
Ձեզ ենք ներկայացնում այս թեմայով ստեղծված մի շարք ստեղծագործություններ։












