Logo

Դատարանը Փի Դիդիին թողել է կալանքի տակ

19:06 / 14.10.2024Լուրեր
null

Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, նույն ինքը՝ Փի Դիդին, կմնա նախնական կալանքի տակ: Ըստ «Associated Press»-ի՝ որոշումը կայացրել է ԱՄՆ վերաքննիչ դատարանը՝ մերժելով ռեփերի գրավի երրորդ առաջարկը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փի Դիդիի դատը կայանալու է 2025 թվականի մայիսի 5-ին՝ Նյու Յորքում։ Սեպտեմբերին, սակայն, հաղորդվեց, որ Կոմբսը հացադուլ է հայտարարել, քանի որ վախենում է բանտում թունավորվել: 

fastnews-ads-banner