«Comedy Club»-ն այլևս եթերում չի լինի: Ըստ «Газета.Ru»-ի՝ վերջին եթերը նախատեսված է սեպտեմբերի 20-ին: Վերջին թողարկումը կսկսվի Գարիկ Խառլամովի պաշտոնական հայտարարությամբ: «Հարգելի՛ ընկերներ, հայտնում ենք իսկապես կարևոր նորություն: Հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է»,- ասվում է Խառլամովի հայտարարությունում: Նախագծի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ վերջին թողարկմանը Յուլիա Մենշովան հրաժեշտի հարցազրույց կունենա ակումբի բնակիչների հետ հենց բեմում։ Վերջին թողարկմանը եթերում կլինեն «Կանանց ստենդ-ափի» աստղեր Օլգա Մալաշենկոն, Բելլա Մալուն, Կարինա Մեյխանաջյանը, «Մի անգամ Ռուսաստանում» շոուի դերասաններ Ազամատ Մուսագալիևը, Դենիս Դորոխովը, Յանա Կոշկինան, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը, դերասանուհի Նատալյան, «Comedy Club»-ի նախկին անդամ Գավրիիլը, Գորդեևը և հաղորդման գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը։
«Comedy Club»-ը «ТНТ»-ի եթերում է եղել 19 տարի՝ 20 եթերաշրջան, ունեցել է ավելի քան 800 թողարկում և 10.000 համերգ աշխարհի տարբեր քաղաքներում: Հաղորդումն արժանացել է նաև 2 «TEFI» մրցանակի: